Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին ազգային հակազդում

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին ազգային հակազդում
30.11.2013 | 16:44

Արդեն 25 տարի է, ինչ դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր` խնդրի նկատմամբ հասարակության ուշադրությունը գրավելու, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում նոր կազմակերպություններ, խմբեր և առանձին անհատներ ներգրավելու նպատակով: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն առիթ է խոսելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդիրների, մեր երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ուղղությամբ տարվող աշխատանքների, ձեռքբերումների և առկա խնդիրների մասին:
Շուրջ 32 տարի առաջ իր գոյության մասին ազդարարած ՁԻԱՀ-ն այսօր դարձել է հազարամյակի` մարդկության զարգացմանը խոչընդոտող մարտահրավեր, իսկ ՄԻԱՎ համաճարակը ստացել է համավարակի բնույթ, որից չի խուսափել աշխարհի և ոչ մի երկիր: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար: 2013թ. նոյեմբերի 29-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1586 դեպք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500:
Սկսած 2002 թվականից, երբ Կառավարությունը հաստատեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման առաջին ազգային ծրագիրը` Հայաստանը գրանցել է զգալի նվաճումներ համաճարակին հակազդման գործում, ինչի մասին բազմիցս փաստել են տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարբեր պաշտոնյաներ և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի քարտուղարությունը: Կարևոր ձեռքբերումներից են՝
• հակառետրովիրուսային բուժման հասանելիությունը, ինչի շնորհիվ ՄԻԱՎ վարակ ունեցող 500-ից ավելի անձանց ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրա¬պետական կենտրոնում (ՁԻԱՀ-ի ԿՀԿ) տրամադրվում է անվճար բուժում՝ տալով նրանց լիարժեք կյանքով ապրելու, աշխատելու և իրենց ընտանիքների մասին հոգալու հնարավորություն,
• ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման համալիր միջոցառումների իրականացումը, ինչի շնորհիվ 2007 թվականից այդպիսի կանխարգելում ստացած մայրերից ծնված երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի որևէ դեպք չի արձանագրվել,
• դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք հանրապետությունում չի արձանագրվել 2001 թվականից ի վեր,
• համաձայն Գլոբալ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի երկրորդ փուլի (2012թ. հոկտեմբեր–2013թ. մարտ) կատարողականի պաշտոնական գնահատման արդյունքների` «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագիրն իրականացվել է գերազանց` արժանանալով А1 գնահատականի, ինչը նշանակում է 100%-ից բարձր կատարողական:
ՀՀ կառավարությունը, կարևորելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման խնդիրն ու հետևողական լինելով տարբեր հռչակագրերով ստանձնած պարտավորություններին, հաստատել է 2013-2016թթ. Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման երրորդ ազգային ծրագիրը, որի շրջանակներում երկրում շարունակում են իրականացվել կանխարգելիչ ծրագրեր ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող և խոցելի խմբերի շրջանում, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց տրամադրվում է բուժում, խնամք և աջակցություն, իրականացվում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կան-խարգելում, տրամադրվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն և հետա¬զո-տություն, ապահովվում է դոնորական արյան անվտանգությունը, կատարվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշմանն ուղղված լաբորատոր հետազոտութ¬յուններ և այլն:
Հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվում են կան¬խար-գելիչ ծրագրեր և միջոցառումներ ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող և խոցելի խմբերի շրջանում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և հարակից թեմաների վերաբերյալ գիտելիքներ են ուսուցանվում ավագ դպրոցում «Առողջ ապրելակերպ» դասընթացի շրջանակներում:
Ընդհանրապես ՄԻԱՎ-ին արդյունավետ հակազդումը ենթադրում է համալիր միջոցառումներ հետևյալ ուղղություններով` կանխարգելում, բուժում, խնամք և աջակցություն:
Կանխարգելման էությունը բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, հիվանդության նկատմամբ կարծրատիպերից զերծ վերաբերմունքի ձևավորումն ու վարքագծի փոփոխումն է: Այդ ուղղությամբ բնակչության տարբեր խմբերում անցկացվում են տեղեկատվական-կրթական աշխատանքներ` հաշվի առնելով այդ խմբերին բնորոշ վարքագծային առանձնահատկությունները, որոնք նպաստում են ՄԻԱՎ-ով վարակմանը: Տեղեկատվական-կրթական աշխատանքները նպատակաուղղված են նրան, որ յուրաքանչյուր մարդ իմանա ՄԻԱՎ վարակի վտանգի, վիրուսի փոխանցման ուղիների և վարակից խուսափելու միջոցների մասին:
Կանխարգելման կարևոր բաղադրիչը ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվությունն ու հետազոտությունն է (ԽՀ), որը կարող է լինել պարտադիր, այցելուի նախաձեռնությամբ և բուժաշխատողի նախաձեռնությամբ: Ըստ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի` պարտադիր բժշկական խորհրդատվության և հետազոտության ենթակա են միայն արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների, օրգանների դոնորները և ՄԻԱՎ ունեցող մայրերից ծնված երեխաները: Բուժաշխատողների նախաձեռնությամբ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատ¬վություն պետք է տրամադրվի կլինիկական ցուցումներով այցելուներին, բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի ներկայացուցիչներին (թմրամիջոցների ներարկային օգտագործողներ, կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանայք, հոմոսեքսուալ հարաբերություններ ունեցող տղամարդիկ), ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի ներկայացուցիչներին (քրեակատարողական հիմնարկ¬ներում գտնվողներ, միգրանտներ և նրանց զուգընկերներ), հղիներին: Բնակչության բոլոր խմբերն իրավունք ունեն իրենց նախաձեռնությամբ ստանալու ՄԻԱՎ-ի վերա¬բերյալ ԽՀ: 2012թ. ՄԻԱՎ-ի վերաբերյալ ԽՀ անցած մարդկանց թիվը 2004թ. համեմատ աճել է 5.5 անգամ: Վերջին տարիներին կտրուկ աճել է հղիների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետա¬զոտութ¬յունների թիվը, ինչը պայմանավորված է հետազոտությունների հասա¬նելիության մեծացմամբ: Այսպես, եթե 2004թ. հետազոտվել է ընդամենը 3219 հղի, ապա 2012թ.՝ 43734 հղի, տարեկան հղիությունն ավարտած 45017 կանանց պարագայում: Հետազոտությունների քանակի մեծացման հետ մեկտեղ բարելավվել է ՄԻԱՎ-ի հայտնաբերումը հղիների շրջանում, ինչը հնարավորություն է տվել իրականացնելու մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման արդյունավետ կանխար¬գելում:
Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին բարելավվել են ՄԻԱՎ-ի ախտորոշումն ու հայտնաբերումը, բարձրացել է համաճարակաբանական հսկման համակարգի արդյունավետությունը: Դա պայմանավորված է լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների հասանելիության մեծացմամբ, ինչի արդյունքում աճել է հետազոտությունների և արձանագրվող դեպքերի թիվը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման բարելավումը պայմանավորված է նաև բուժաշխատողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ գիտելիքների մակարդակի աճով, որոնք ավելի հաճախ են կլինիկական ցուցումներ ունեցող հիվանդներին ուղեգրում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու համար: Բուժաշխատողների շրջանում գիտելիքների մակարդակի աճին զգալիորեն նպաստել է «ՄԻԱՎ վարակ» դասընթացի անցկացումը ՁԻԱՀ ԿՀԿ-ում: ՄԻԱՎ վարակի արձանագրվող դեպքերի թիվն աճել է նաև այն պատճառով, որ վերջին տարիներին ավելացել է արդեն իսկ ՄԻԱՎ ախտորոշումով և հիվանդության կլինիկական ախտանշաններով մեր քաղաքացիների հետհոսքն ԱՊՀ երկրներից: Վերջին 4 տարվա ընթացքում ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ-ով հիվանդների կեսից ավելին հավանաբար վարակվել է արտերկրում՝ հիմնականում Ռուսաստանում: Միայն 2012թ. ընթացքում գրանցված ՄԻԱՎ-ով հիվանդների 62%-ը կազմել են արտերկրում վարակվածները, մոտ 20%-ը՝ նրանց զուգընկերները, այսինքն՝ 82% դեպքում առկա էր միգրացիայի գործոնը: Ընթացիկ տարվա 11 ամսվա ընթացքում գրանցված ՄԻԱՎ-ով հիվանդների 52%-ը արտերկրում վարակվածներն են, մոտ 23%-ը՝ նրանց զուգընկերները, այսինքն՝ 75% դեպքում կրկին առկա է միգրացիայի գործոնը: Ահա թե ինչու այսօր չափազանց կարևորվում է միգրանտների և նրանց ընտանիքի անդամների շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման աշխատանքների ընդլայնումը: 2013 թվականի կեսերից Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակներում իրականացվում են ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրեր միգրանտների և նրանց ընտանիքի անդամների շրջանում:
ՄԻԱՎ-ը դեռևս շարունակում է ամեն տարի միլիոնավոր մարդկային կյանքեր խլել, սակայն այսօր իրավիճակը փոխվել է այն առումով, որ հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժման շնորհիվ` վարակն այսօր դիտվում է որպես երկարատև ընթացքով քրոնիկ հիվանդություն և այլևս չի նշվում հիվանդի կյանքի վերին սահման: ՀՌՎ բուժման շնորհիվ հնարավոր է կառավարել ՄԻԱՎ-ի զարգացման ընթացքը, ոչ միայն երկարաձգել ՄԻԱՎ-ով ապրողների կյանքը, այլև բարելավել դրա որակը, զգալիորեն նվազեցնել ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը և հիվանդների շրջանում մահացությունը:
Մյուս կողմից, արդեն իսկ հաստատված է, որ ՀՌՎ բուժման ֆոնին էապես նվազում է ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը, քանի որ բուժման արդյունքում վիրուսային ծանրաբեռնվածությունը, այսինքն` արյան մեջ շրջանառվող վիրուսների քանակն էապես նվազում է: Վերջին հետազոտությունների համաձայն` ՀՌՎ բուժումը կարող է 96%-ով կանխարգելել զույգերի շրջանում ՄԻԱՎ-ի փոխանցումը: Առկա տվյալները թույլ են տալիս նաև ենթադրելու, որ ՀՌՎ բուժման շնորհիվ ՄԻԱՎ-ի նոր դեպքերի թիվն աշխարհում այսօր 30-50%-ով ավելի քիչ է, քան կարող էր լինել այդ բուժման բացակայության դեպքում, այսինքն` բուժումն ունի նաև անմիջական կանխարգելիչ նշանակություն: 2005 թվականից ՁԻԱՀ ԿՀԿ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներին անվճար տրամադրվում է ՀՌՎ բուժում, որը հասանելի է բոլոր հիվանդներին, որոնք ունեն բուժման ցուցում: 2013թ. նոյեմբերի 29-ի դրությամբ բուժում է ստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով 573 հիվանդ:
Հարկ է նշել, որ բուժման արդյունավետությունը մեծապես կախված է ժամանակին սկսելուց: Այսօր մեծ տոկոս են կազմում արդեն հիվանդության ախտանշանների դրսևորման փուլում ախտորոշում ստացող հիվանդները: Այսպես, վերջին 6 տարվա ընթացքում արձանագրված ՄԻԱՎ-ի դեպքերի մոտ 63%-ը հայտնաբերվել է բուժաշխատողների նախաձեռնությամբ իրականացված հետազո-տութ¬յունների արդ¬յուն¬քում՝ հիվանդության ուշ փուլերում, 22%-ը վերադարձել են Ռուսաստանից` արդեն իսկ ախտորոշումով: Նույն միտումը նկատվում է նաև այս տարի: Անցած 11 ամսվա ընթացքում արձանագրված ՄԻԱՎ-ի 205 դեպքի գրեթե 70%-ը նույնպես հայտնաբերվել է բուժաշխատողների նախաձեռնությամբ իրակա¬նացված հետազոտութ¬յունների արդյունքում: Նշված իրավիճակն անդրադառնում է ՄԻԱՎ-ից մահացության ցուցանիշի վրա: Մտահոգիչ է, որ ՀՌՎ բուժման հասանելիության պայմաններում ՄԻԱՎ-ից մահացությունը մեծապես պայմանավորված է վարակի ուշ հայտնաբերմամբ, և, հետևաբար, անհրաժեշտ բուժումն ուշ սկսելով: Հիվանդության ուշացած ախտորոշման պատճառների թվում են ռիսկային վարքագծի հետևանքների չգիտակցումը կամ անտեսումը, սեփական և զուգընկերոջ առողջության հանդեպ պատասխանատվության բացակայությունը, նախքան հիվանդության ախտանշանների դրսևորումը հետազոտություն անցնելու մշակույթի բացակայությունը: Հետազոտությունը հնարա¬վորություն է տալիս պարզելու ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակը նախքան հիվանդության կլինիկական դրսևորումների ի հայտ գալը: Հիվանդության վաղ ախտորոշումը ոչ միայն հնարավորություն է տալիս ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ժամանակին բուժում, խնամք, աջակցություն տրամադրող ծառայություններ դիմելու, այլև նպաստում է ՄԻԱՎ-ի հետագա տարածման կանխմանը: Հիվանդության վաղ ախտորոշումը հատկապես կարևոր է հղիների կամ հղիություն ծրագրող կանանց համար, քանի որ ժամանակին իրականացված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ՄԻԱՎ ունեցող կինը կարող է 98-99% դեպքերում ունենալ վարակից զերծ երեխա: Ուստի, խրախուսվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելը` պարզելու կարգավիճակը:
ՄԻԱՎ-ի համաճարակի անցանկալի հետևանքներից մեկը ՄԻԱՎ–ով ապրող կամ դրանում կասկածվող միլիոնավոր մարդկանց նկատմամբ խարանն ու խտրական վերաբերմունքն են։ Դրա պատճառներից են ՄԻԱՎ–ի փոխանցման ուղիների մասին մարդկանց իրազեկության ոչ բավարար մակարդակը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի վերաբերյալ հասարակության մեջ շրջանառվող թյուր պատկերացումները, ըստ որի` ՄԻԱՎ–ով վարակվածները հասարակության կողմից ի սկզբանե մերժված խմբերից են՝ թմրամոլներ, մարմնավաճառներ, հոմոսեքսուալ տղամարդիկ, իսկ ՄԻԱՎ-ով վարակվածությունը դիտվում է որպես անբարոյական վարքագծի անխուսափելի հետևանք և նույնականացվում է անմաքրության հետ:
Կարգավիճակի բացահայտման հետևանքով խարանի, խտրական վերաբեր¬մուն-քի արժանանալու վախը շատերին հետ է պահում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելուց և սեփական կարգավիճակը պարզելուց: Կարգավիճակի չիմացությունը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հնարավորություն չի տալիս ուրիշներին վարակի փոխանցումը կանխելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կամ էլ օգտվելու բուժում, մորից երեխային վարակի փոխանցման կանխարգելում, խնամք և այլ ծառայություններ տրամադրող ծրագրերից, նաև բացասաբար է անդրադառնում պաշտպանական միջոցների կիրառման վրա: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանն ու խտրականությունը կարող են հանգեցնել նրանց իրավունքների ոտնահարման: Այդ մարդիկ կարող են մերժվել բուժօգնության, կրթության կամ աշխատանքի համար դիմելիս: Այս ամենի հետևանքով տուժում են կանխարգելմանն ուղղված ջանքերը: Ահա թե ինչու ՄԻԱՎ-ին արդյունավետ հակազդման կարևոր նախապայմաններից է նաև խարանի և խտրականության դեմ պայքարը:
Խարանի և խտրականության հաղթահարումը մեկ օրվա խնդիր չէ, այն պահանջում է երկարատև, քրտնաջան և հետևողական աշխատանք։ Այս գործընթացն արդյունավետորեն կազմակերպելու համար անհրաժեշտ է համախմբել հասարակության բոլոր շերտերին, ոչ միայն բնակչությանը տրամադրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն, այլև պայքարել ՄԻԱՎ-ով ապրող կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից տուժած մարդկանց նկատմամբ քննադատական վերաբերմունքի, վախի և սխալ պատկերացումների դեմ, ընդլայնել նրանց տրամադրվող աջակցությունն ու խնամքը։ Միաժամանակ կարևոր է նաև, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով հասարակության իրազեկումն իրականացվի բարոյական և հոգևոր արժեքների գնահատման ու ձևավորման համատեքստում: Այս առումով անգնահատելի է եկեղեցու, մտավորականության, արվեստի և մշակույթի գործիչների դերը: Ընդ որում, կարևոր է, որ մարդիկ գիտելիքներ ստանան ոչ միայն վիրուսի փոխանցման ուղիների, այլև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների, հասարակության մեջ նրանց լիարժեք սոցիալական ինտեգրման անհրաժեշտության մասին: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի ձևավորման հարցում կարևոր են նաև հանրային միջոցառումները` քարոզարշավներ, թոք-շոուներ, տեղեկատվական-կրթական այլ միջոցառումներ: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի ձևավորումը նաև ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կողմից անցկացվող սեմինար-վարժանքների, դասընթացների կարևոր բաղադրիչն է:
Անվիճելի է, որ ձեռք բերված արդյունքների կայունության գլխավոր նախապայմանը դրանց շարունակականության ապահովումն է: Բուժումը պետք է տրամադրվի հիվանդին ողջ կյանքի ընթացքում, իսկ ցուցում ունեցող բոլոր հիվանդներին բուժման հասանելիությունն ապահովելու համար պետք է ոչ միայն պահպանել դրա ներկայիս ծավալները, այլև տարեցտարի ընդլայնել: ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները չեն կարող ընդհատվել խոցելի խմբերի համակազմի անընդհատ փոփոխման, վարքագծի փոփոխման գործընթացի երկարատևության պատճառով: Կարիք կա մեծացնելու իրականացվող ծրագրերի աշխարհագրական ծածկույթն ու ծրագրերում ընդգրկված շահառուների թիվը, ինչպես նաև ընդլայնելու տրամադրվող ծառայությունների շրջանակն ու բարձրացնելու դրանց արդյունավետությունը: Իրականացվող միջոցառումների անընդհատությունն ապա-հովելու համար անհրաժեշտ են համապա¬տասխան միջոցներ, որոնց հայթայթման ուղ-ղությամբ երկրում կատարվում են որո¬շակի քայլեր: Այս առումով անգնահատելի է միջազ¬գային կազմակերպութ¬յունների կողմից տրամադրվող աջակցությունը:
ՁԻԱՀ-ը մարտահրավեր է ոչ միայն ժամանակակից առողջապահությանն ու գիտությանը, այլև համայն մարդկությանը: Ընդունելով այդ մարտահրավերը` ՀՀ առողջապահության նախարարությունը, հանձին իր ենթակայության մասնագի-տացված կառույցի՝ ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի, շարու¬նա-կելու է իրականացնել նպատակաուղղված գործունեություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ազգային ռազմավարությունները կյանքի կոչելու և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին արդյունավետ հակազդելու ուղղությամբ:

Դիտվել է՝ 2270

Մեկնաբանություններ